Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ վարքագիծը

Ինչպիսի՞ն պետք է լինի կնոջ վարքագիծը

Յուրաքանչյուր էակ իր զույգն ունի, իսկ թե ինչպիսին կլինի այդ զույգը, որոշում է ընտրողը։ Բայց կան հանգամանքներ որոնք յուրաքանչյուր կնոջը կօգնեն դառնալու լավ կին, ինչպես նաեւ կատարելագործվելու այդ դժվարին ոլորտում։

 

ԱՌԱՋԻՆ։ Թողեք, որ ամուսինը հանգստանա ձեզ հետ շփումից։ Յուրաքանչյուր մարդ սեփական տարածության ու ժամանակի կարիք ունի, որը կարող է օգտագործել իր սիրած զբաղմունքի համար, որտեղ կարող է իր մտքերով տարվել, այսինքն՜ մենակ մնալ իր ներաշխարհում։ Դա բնականոն է։ Բայց եթե կինն անընդհատ ուշադրություն է պահանջում, ապա իրեն վտանգի տակ է դնում, քանի որ շատ շուտ կարող է ձանձրացնել ու զզվեցնել իր երկրորդ կեսին։ Ուստի հետևեք այս սկզբունքին, սիրիր ու հանգիստ թող դիմացինին։

 

ԵՐԿՐՈՐԴ։ Բխում է առաջինից, մի խանգարեք, որ ձեր ամուսինը պարբերաբար հանդիպի իր ընկերներին։ Տղամարդու համար շատ կարeuոր է, որ լինի իր ընկերների, դասընկերների շրջապատում, որոնց հետ նա կարող է քննարկել իրեն հետաքրքրող թեմաներն իր «տղամարդկայինե լեզվով» ։ Դա շատ լավ լիցքաթափում է, շեղում միօրինակությունից։ Ի դեպ, նման շփումներից հետո ձեր հարաբերությունները նրա հետ թարմանում են։ Մինչդեռ որտե՜ղ էիր, ո՞ւմ հետ էիր կարգի հարցաքննությունները միայն բարդացնում են ու խաթարում փոխադարձ վստահությունը։

 

ԵՐՐՈՐԴ։ Միապաղաղ մի եղեք, հոգեբանները պնդում են, որ հուզական վայրիվերումներն ամրապնդում են ընտանեկան կապերը։ Հետեւաբար օգտակար է երբեմն այլ խոսքով խթանել ձեզ եւ նրան։ Համաձայնեք՝ միապաղաղ հարաբերություններն օր օրի ձեզ նետում են ձանձրույթի ու թախիծի գիրկը։ Իսկ այս կերպ ինչ-որ բազմազանություն է մտնում, հուզական փոփոխությունները երբեմն օգտակար են։

 

ՉՈՐՐՈՐԴ։ Քառասուն օրը մեկ կինը պետք է փոխի իր արտաքինը, այսպիսին է սովորության ցիկլը։ Եթե փոխեք ձեր կերպարը, ապա տղամարդուն կարող է թվալ, թե գործ ունի ուրիշ կնոջ հետ (կարիք չկա շուրջբոլորը նայելու), դա զգացողություններ է պարգեւում, գործի գցում ներքին շարժիչը։ Ուրեմն մտածեք, թե ինչպես կարող եք փոխել ձեր կերպարը, մազերն ուրիշ գույնի ներկել, անսովոր դիմահարդարում անել, փոխել հագուստի գունային համադրությունները։ Մտածեք, երեւակայեք։ Նույնը կարելի է ասել նաեւ տան կահավորանքի մասին։ Փոխեք անկողնու սպիտակեղենի գույնը, վերադասավորեք կահույքը (իհարկե, նրա օգնությամբ)։ Ցանկացած փոփոխություն ձեր կյանքն ավելի գիտակցված ու բազմազան է դարձնում։

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ։ Մի ձգտեք ամեն գնով ապացուցել ձեր ճշմարտությունը։ Հնարավորություն տվեք տղամարդուն զգալու, որ իր խոսքը կշիռ ունի։ Թող որ այս անգամ դուք պարտվողի դերում հայտնվեք, փոխարենը կգերազանցեք իմաստնության դրսևորման հարցում։ Այդ դեպքում նա իր շահերը ոտնահարված չի համարի։ Լավ կինը նա չէ, ով հաղթում է վեճի մեջ, այլնա, ով իր ուզածին հասնելու համբերություն ունի։

 

ՎԵՑԵՐՈՐԴ։ Հիշեք, որ երբեմն քաղցր սուտն ավելի լավ է, քան դառը ճշմարտությունը։ Եթե ցանկանում եք ընտանիքում խաղաղություն պահպանել, ապա քննարկման առարկա մի դարձրեք մի բան, որ կարող է նրա խանդի, կոնֆլիկտների և այլ անախորժությունների առիթ դառնալ։ Ոչ բոլորին է պետք ձեր ճշմարտությունը, ասենք, դա միայն ձեզ համար է ճշմարտություն, նա էլ ունի իր բավական ծանրակշիռ ճշմարտությունը։

 

ՅՈԹԵՐՈՐԴ։ Ուրախ դիմավորեք ձեր ամուսնուն, երբ էլ եւ ինչ տեսքով էլ որ նա տուն վերադառնա։ Եթե անգամ խմած է։ Չէ՞ որ, այնուամենայնիվ, նա ձեզ մոտ է եկել, ոչ թե մի ուրիշ տեղ, ուստի գնահատէք այն, ինչ ունեք։ Սովորեք նաև գովաբանել այն արարքները, որոնք արժանի են գովասանքի, քանի որ մի անգամ խրախուսանք ստանալով՝ ուրիշ անգամ նա կփորձի ավելին անել։ Ամուսնությունը խարսխվում է հենց փոխադարձության ու վստահության վրա։ Հարկ է լսել ու հարգել զուգընկերոջ հետաքրքրություններն ու կարծիքները։ Այդ դեպքում ամեն ինչ հետ կստանաք հարյուրապատիկ։

Սկզբնաղբյուր. LoveYou.am
Աղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ